Artsakhpress

Միջազգային

Սահարա անապատում գիտնականները հայտնաբերել են շուրջ 10 000 տարեկան ձկան մնացորդներ

Սահարայի անապատում գիտնականները հայտնաբերել են լոքոյի մնացորդներ, որն ապրել է այդ տարածաշրջանում վաղ հոլոցենային ժամանակաշրջանում (մ.թ.ա. 10 200-4650թթ.):

Սահարա անապատում գիտնականները հայտնաբերել են շուրջ 10 000 տարեկան ձկան մնացորդներ

Սահարա անապատում գիտնականները հայտնաբերել են շուրջ 10 000 տարեկան ձկան մնացորդներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այժմ Տադրարտ Ակակուսը, որը տեղակայված է այժմ Սահարա անապատում Լիբիայում, անկյանք շրջան է: Սակայն հնագետների գտածոները ցույց են տալիս, որ վաղ հոլոցենային ժամանաշրջանում այդ տարածքը բավականին հարուստ էր ջրով, եւ, որպես հետեւանք, նաեւ կյանքով: Այդ մասին վկայում են ե՛ւ վաղ մարդկանց բազմաթիվ բնակավայրերը, ե՛ւ տարատեսակ ֆաունան, որի հետքերը հնագետներին հաջողվել է հայտնաբերել, հայտնում է News.am-ը:
Այդ տարածքում գիտնականների պեղումների արդյունքում հայտնաբերված կենդանիների մնացորդների մեծ մասը պատկանում է ձկներին (շուրջ 80 տոկոսը): Մնացած քարացուկների 19 եւ 1 տոկոսը պատկանում է կաթնասուններին եւ խեցեմորթներին:
Հայտնաբերված մնացորդների տարիքի անալիզը ցույց է տվել, որ այդ տարածաշրջանում ձկան քանակը ժամանակի ընթացքում պակասել է: Հետազոտության արդյունքները վկայում են, որ այդտեղ հին մարդիկ սկզբում սնվել են հիմնականում ձկներով, այնուհետեւ կենտրոնացել են որսի եւ անասնապահության վրա:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Search