Artsakhpress

Միջազգային

Նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ի կորուսները կարող են հասնել 1,1 տրլն դոլարի

Oxford Economics վերլուծական կենտրոնի գնահատականով՝ նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ի կորուսները 2020թ․ կարող են հասնել 1,1 տրլն դոլարի:

Նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ի կորուսները կարող են հասնել 1,1 տրլն դոլարի

Նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ի կորուսները կարող են հասնել 1,1 տրլն դոլարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նման վնասը կնշանակի համաշխարհային ՀՆԱ-ի 1,3 տոկոս նվազում (համեմատած վերլուծական կենտրոնի նախորդ՝ 2020թ․ համար արված կանխատեսման հետ)։ Oxford Economics-ի հաշվետվության մեջ ասվում է, որ կանխատեսումը կիրականացվի այն դեպքում, եթե պնեւմոնիայի բռնկումը, որն առաջացնում է նոր տեսակի կորոնավիրուսը, դառնա գլոբալ համաճարակ, փոխանցում է news.am-ը:
Այն դեպքում, եթե համաճարակը լինի միայն Ասիայի սահմաններում, Համաշխարհային ՀՆԱ-ի մակարդակի նվազումը կկազմի 0,4 տրլն դոլար (0,5%)։
«Մեր սցենարները ենթադրում են համաշխարհային ՀՆԱ-ի անկում՝ պահանջարկի նվազման հետեւանքով, ինչպես նաեւ կորուստներ զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների ոլորտում՝ տուժած ֆինանսական շուկաների եւ ներդրումների կրճատման որոշ արդյունքով»,- ասվում է հաշվետվության մեջ։
Oxford Economics-ի տվյալներով՝ Չինաստանի ՀՆԱ-ի աճը, վիրուսի տարածման հետ կապված, 2020թ․ կդանդաղի՝ 6-ից հասնելով 5,4 տոկոսի։
Նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել էր, որ կորոնավիրուսի տարածումը համաճարակի պոտենցիալ ունի։ ԱՀԿ-ն շատ անհանգստացած է վարակման դեպքերի թվով, հայտնել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, սակայն առայժմ աշխարհում վիրուսի անկառավարելի տարածում չի գրանցվել։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Ապրելու եմ Արցախում և իմ հնարավորությունների սահմաններում օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան

Search