Artsakhpress

Միջազգային

Եվրոխորհրդարանը Թուրքիային կոչ է անում ազատ արձակել Քավալային և Դեմիրթաշին

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) արտաքին կապերի հանձնաժողովը կոչ է արել թուրքական իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին։

Եվրոխորհրդարանը Թուրքիային կոչ է անում ազատ արձակել Քավալային և Դեմիրթաշին

Եվրոխորհրդարանը Թուրքիային կոչ է անում ազատ արձակել Քավալային և Դեմիրթաշին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվել է նաև, որ Թուրքիայում օրենքի գերակայության առջև ծառացած խոչընդոտները պետք է հաղթահարվեն, փոխանցում է ermenihaber-ը:
2020-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովն իր առաջին այցը կատարել է Թուրքիա։
Անկարայում հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամների, արդարադատության նախարարության ներկայացուցիչների, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, պաշտոնանկ արված Մարդինի նախկին քաղաքապետ Ահմեթ Թուրքի և լրագրողների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թուրքիայի արդարադատության ոլորտում առկա իրավիճակը։ Եվրոպացի խորհրդարանականները նշել են, որ Թուրքիայից առաջին սպասելիքը դատական համակարգի անկախությունն է։
Պատվիրակության անդամները շեշտել են, որ Թուրքիան պարտավոր է իրականացնել Մարդու իրավուքների Եվրոպական դատարանի որոշումները և այդ համատեքստում ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին և գործարար Օսման Քավալային, ինչպես նաև անընդունելի են համարել ազատ արձակման որոշումից հետո Քավալային կրկին կալանավորելու մասին որոշում կայացնելը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Search