Artsakhpress

Ռազմական

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը և մաղթել հաջողություններ ծառայության մեջ

Փետրվարի 26-ին Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին են ներկայացվել նախագահի մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար է նշանակվել ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը և մաղթել հաջողություններ ծառայության մեջ

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը և մաղթել հաջողություններ ծառայության մեջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Աբրահամյանին հանրապետության պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, շնորհավորել Ջալալ Հարությունյանին բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս էլ ավելի կբարձրացնի բանակի մարտունակության աստիճանը:



ՊԲ շտաբում տեղի ունեցած խորհրդակցությանը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մասնակցում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search