Դելիում արդեն 3 օր է՝ շարունակվում են միջկրոնական բախումները։
Միջկրոնական բախումները Դելիում շարունակվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ՝ անկարգությունների հետևանքով արդեն 24 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան: Վիրավորների թիվը գերազանցում է 200-ը: Նրանց զգալի մասը վիրավորվել է հրազենից: Բախումների պատճառն ընդունված որոշումն է, ըստ որի՝ Հնդկաստանի քաղաքացիություն կարող են ստանալ Պակիստանից, Աֆղանստանից և Բանգլադեշից ներգաղթող ազգային փոքրամասնությունների ոչ մահմեդական ներկայացուցիչները։
Հինդուները երեկ մզկիթ են այրել: Անկարգությունները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ֆոնին: