Artsakhpress

Ռազմական

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին համաձայն են, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին փետրվարի 27-ին նախարարների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Ղարիբաշվիլին:
«Մենք շատ հետաքրքիր և խորը հանդիպում ենք ունեցել Դավիթ Տոնոյանի հետ և քննարկել ենք տարբեր հարցեր երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափի մասին: Կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Մենք նաև համաձայնել ենք առ այն, որ չկան այլընտրանքներ զարգացող բարիդրացիական հարաբերություններին, չկա այլընտրանք կոնֆլիկտների խաղաղ լուծմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը»,- նշեց Վրաստանի պաշտպանության նախարարը:
Իրակլի Ղարիբաշվիլին հավելեց, որ իր համար պատիվ է Հայաստան այցելելը:
«Ինձ համար մեծ պատիվ է որպես Վրաստանի ՊՆ այցելել Հայաստան, մի երկիր, որի հետ մենք շատ լավ, բարի դրացիական հարաբերություններ ունենք և փոխադարձ հարգանք տածում արդեն հարյուրամյակներ շարունակ: Ապացույցն այս փաստի նաև մեր դրական, աճող դինամիկան է, որը մենք տեսնում ենք երկկողմ համագործակցության ձևաչափում»,- ասաց Ղարիբաշվիլին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search