Հայ խաղաղապահները բարձր գնահատականի են արժանացել բազմազգ զորավարժության նախապատրաստական վարժանքին
Հայ խաղաղապահները բարձր գնահատականի են արժանացել բազմազգ զորավարժության նախապատրաստական վարժանքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել վարժանքի չափանիշներով սահմանված առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին: