Artsakhpress

Սպորտ

«Ռոմա»-ն Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ «Գենտ»-ի դեմ խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Գենտ»-ին:

«Ռոմա»-ն Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ «Գենտ»-ի դեմ խաղում

«Ռոմա»-ն Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ «Գենտ»-ի դեմ խաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդիպման մեկնարկում առավել ակտիվ էին «Գենտ»-ի ֆուտբոլիստները և 25-րդ րոպեին Քրիստիան Դեյվիդն առաջ մղեց «Գենտ»-ին: Սակայն ընդամենը 4 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Կլյուվերտը հավասարեցրեց խաղի հաշիվը` 1:1:
 Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, բայց քանի որ «Ռոմա»-ն առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով իտալական թիմն էլ կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search