Artsakhpress

Քաղաքական

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայատյացություն՝ սումգայիթյան «սցենարով»

«Սումգայիթի եղեռնագործության մասին ահա թե ինչ է պատմում ջարդերի ականատեսներից մեկը` Ալեքսանդր Սարգսյանը, ով դառը հիշողությունների վերաբերյալ գիրք է պատրաստում տպագրության. «Ոճիրը ծրագրված է եղել նախօրոք, կասեի` «պետական մակարդակով»:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայատյացություն՝ սումգայիթյան «սցենարով»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայատյացություն՝ սումգայիթյան «սցենարով»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ կապակցությամբ ուշագրավ մի փաստ եմ ուզում արձանագրել: Ողբերգական դեպքերից առաջ, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի եւ գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հետ հանդիպմանը «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող 200 հազար հայերի անվտանգության ապահովման շուրջ` այն ուղղակիորեն կապելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու արցախահայության պահանջի հետ: Սումգայիթում կրքերը բորբոքելուն նպաստեցին նաեւ տարածված այն ստահոդ լուրերը, թե իբրեւ Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին ու թալանում նրանց ունեցվածքը: Սադրիչ էր եւ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Կատուսեւի հեռուստատեսային ելույթը, երբ նա հայտարարեց, որ Ասկերանի դեպքերի ժամանակ իբրեւ երկու ադրբեջանցի է սպանվել:  Որ եղեռնագործությունն, իրոք, նախապես էր ծրագրվել, այդ մասին են վկայում եւ ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակներն ու գրանցված հեռախոսահամարները: Սցենարի համաձայն բաժանված էին դերերը, եւ հստակ հայտնի էին, թե ովքեր պիտի սպանեն, ջարդեն, ավերեն, թալանեն, հանցագործության հետքերը թաքցնեն: Իսկ ոճիրից առաջ հրոսակներին դանակներ, կացիններ ու մետաղալարեր, նաեւ թմրանյութեր էին բաժանվել: Հատկանշական է եւ այն հանգամանքը, որ նախապես անջատվել էր հեռախոսային կապը ու հայերի տներում չէին գործում ՆԳ եւ շտապօգնության ծառայությունները»»… 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիների մոտ Նոր կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել. ԱՀ ԱՆ

Search