Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ-մոբ՝ նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն այսօր՝ փետրվարի 28-ին, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում կազմակերպել է ֆլեշ-մոբ՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ-մոբ՝ նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին

Ստեփանակերտում  կազմակերպվել է ֆլեշ-մոբ՝ նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ֆլեշ-մոբին  մասնակից ավելի քան 500  երիտասարդներ բջջային  հեռախոսների լուսատուներով  ստացել  են «1988  ո՜չ բռնությանը» գրությունը և  աղավնու խորհրդանշական  պատկերը։

«Ազատ-հայրենիք ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Հարությունյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախաձեռնության նպատակն է 1988 թվականի փետրվարին  Սումգայիթում ադրբեջանցիների կողմից  կազմակերպած  դաժան և վայրագ իրողությունը  հասանելի դարձնել միջազգային հանրությանը։

Նրա խոսքով՝ այն ինչ կատարել է ցեղասպան թուրքը, պետք է իմանա ողջ աշխարհը։

 «Թուրքը մինչ այսօր չի փոխել  իր ձեռագիրը, և այսօր էլ  շարունակում է իր ցեղասպան   ծրագրերը։Մեր հակառակորդը ևս մեկ անգամ իր  նենգ  մտադրություններն ապացուցեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ՝ կրկին հասկանալով, որ հայն անպարտելի է և անկոտրում»,- ավելացրեց Ա. Հարությունյանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search