Artsakhpress

Սփյուռք

Կարո Փայլանը մեջլիսից պահանջել է գյավուր բառի համար զգուշացում անել Էրդողանին

Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահություն՝ պահանջելով զգուշացում անել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գյավուր արտահայտության համար:

Կարո Փայլանը մեջլիսից պահանջել է գյավուր բառի համար զգուշացում անել Էրդողանին

Կարո Փայլանը մեջլիսից պահանջել է գյավուր բառի համար զգուշացում անել Էրդողանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Փայլանի՝ մեջլիս նախագահություն ներկայացված դիմումի մեջ ասվում է, որ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փետրվարի 26-ի ժողովին Էրդողանը, ակնարկելով ոչ մուսուլմաններին, ռասիստական ու թշնամական ոճով արել է հետևյալ արտահայտությունը՝ «Գյավուրի թուրը գողանալով՝ կարող եք այս ժողովրդին ցավեցնել, սակայն երբեք նրա պայքարի ոգին չեք կարող կոտրել», գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
«Հանրապետության նախագահի ու քաղաքական կուսակցության ղեկավարի կողմից Մեջլիսում, որի անդամն եմ ես, քրիստոնյա համայնքը թիրախավորող ատելության խոսք օգտագործելն անընդունելի է»,- ասվում է հայ պատգամավորի դիմումի մեջ:   
Փայլանը խորհրդարանի նախագահությանը կոչ է արել կատարել իր պարտականությունները ատելության խոսքի ու խտրականություն պարունակող արտահայտությունները դատապարտելու հարցում:
«Պահանջում եմ անհապաղ դատապարտել ատելության խոսք պարունակող արտահայտությունները և համապատասխան զգուշացում անել ԱԶԿ-ի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- եզրափակել է Փայլանը:  

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Search