Ֆրանսիայի Քրեյ կոմմունայում տեղակայված երկրի ռազմաօդային ուժերին պատկանող բազան փակվել է: Այժմ այնտեղ կարանտին է հայտարարված:
Ֆրանսիայում ռազմաօդային ուժերին պատկանող բազան փակվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Tert.am-ը:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել բազայում մի քանի մարդկանց մոտ նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերից հետո:
Տեղեկությունը թվիթերյան իր էջում տարածել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում վարակվածների թիվը 18-ից կտրուկ հասել է 38-ի: Գրանցվել էր նաև մահվան 2 դեպք: Վիրուսի հետևանքով մահացածներից մեկը չինացի զբոսաշրջիկ էր, մյուսը՝ ֆրանսիացի: