ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական ՊՍԾ ստորաբաժանումները կրակում են խոշոր տրամաչափի գնդացիրներից։
Գրառման մեջ նշվում է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբերանի Պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր այսօր երեկոյան, Տավուշի ուղղությամբ, Ադրբեջանի ՊՍԾ մեկ զինծառայողի «հայկական գնդակից» մահանալու մասին։