Artsakhpress

Հասարակական

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն»-ը «Առողջ Արցախ» խորագրով ծրագիր է սկսել

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը կյանքի է կոչում «Առողջ Արցախ» խորագրով ծրագիրը, որի շրջանակներում կառույցը՝ անդամների և համակիրների հետ, լծվել է իրենց կողմից պատրաստված պաշտպանիչ դիմակները բնակչությանը տրամադրելու գործընթացին։

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն»-ը «Առողջ Արցախ» խորագրով ծրագիր է սկսել

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն»-ը     «Առողջ Արցախ»
 խորագրով ծրագիր  է   սկսել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կազմակերպության համահիմնդիր Սևակ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ժողովրդի համար գերկարևոր այս պահին բոլորը պետք է մի կողմ թողնեն իրենց կուսակցական կամ քաղաքական նախապատվությունները և համախմբված, համատեղ ուժերով, լծվեն աշխարհը կեղեքող վարակից պաշտպանվելու օպերատիվ միջոցառումների պրոցեսին։ Առողջ Արցախ ունենալու համար անհրաժեշտ է արտակարգ ռեժիմով և կոնսոլիդացված պայքար։

«Հանուն «Առողջ Արցախ» ունենալու գաղափարի իրագործման՝ կազմակերպությունը նպատակ է ունեցել ներգրավել հնարավորինս լայն հասարակական հատված: Ուրախ ենք հայտնելու, որ նախաձեռնությանն արդեն միացել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, ով պատրաստակամություն է հայտնել իր և իր ընտանիքի կողմից նյութական աջակցություն ցուցաբերելու։ Նկատի ունենալով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ համաճարակի դեմ պայքարում անհրաժեշտ են միջոցառումներ, որոնք պահանջում են լուրջ ֆինանսական ներդրումներ, կազմակերպությունն այս ծրագրին աջակցություն ցուցաբերել ցանկացողներին առաջարկում է գործող բանկային հաշվեհամարը։ Կազմակերպության անվամբ «Արցախբանկ»-ում գործող AMD-22300043944600, USD- 22300043944601 հաշվեհամարներում սկզբնական փուլում կկուտակվեն նախաձեռնությանը միացողների կողմից նվիրաբերված գումարները՝ «Առողջ Արցախ» ծրագրի լիարժեք իրականացման համար ծախսելու նպատակով, իսկ առաջիկայում Կազմակերպությունը կիրականացնի քայլեր՝ ստեղծելու հիմնադրամ, որի գործունեության նպատակն է լինելու մեր համաքաղաքացիների առողջության պահպանմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացումը»,-մասնավորապես ասել է Ս. Հակոբյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ կազմակերպությունը պատրաստակամ է «Առողջ Արցախ» ծրագրի ամբողջական իրականացման նատակով համագործակցելու ինչպես առողջապահության և արտակարգ իրավիճակների ոլորտներում պետական լիազոր մարմինների, այնպես էլ տվյալ բնագավառներում մասնագիտական փորձ ունեցող մասնավոր և հանրային կառույցների հետ։

«Առաջիկա օրերին Կազմակերպության Խորհրդում հրավիրվելու է համապատասխան քննարկում՝ անելիքները հստակեցնելու նպատակով, այնուհետև իրականացվելու են Հիմնադրամի ստեղծման համար անհրաժեշտ գործողությունները։ Միաժամանակ, Կազմակերպությունը հանդես է գալու շահագրգիռ կառույցներին և անհատներին ուղղված հրավերով՝ սույն նախաձեռնությանը ներգրավվելու նպատակով»,- նշել է Ս. Հակոբյանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search