Artsakhpress

Հասարակական

Արցախի հսկիչ սահմանային կետերում իրականացվում են համալիր միջոցառումներ

Մարտի 14-ից սկսած՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից շուրջօրյա բժշկական հսկողություն է իրականացվում Աղավնո ու Խարխափուտ հսկիչ կետերում, իսկ մարտի 17-ից սկսած՝ նման միջոցառումներ են իրականացվում նաև Խնձորեսկ և Կապան-Կովսական սահմանային հսկիչ կետերում:

Արցախի հսկիչ սահմանային կետերում իրականացվում են համալիր միջոցառումներ

Արցախի հսկիչ սահմանային կետերում իրականացվում են համալիր միջոցառումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակագրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը և ավելացրել, որ բոլոր հսկիչ կետերն ապահովված են հակահամաճարակային միջոցառումներ իրականացնող անձնակազմի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններով:
Պետական նախարարի խոսքով՝ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կազմակերպվում է Արցախ մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափումը և, դրա արդյունքից ու ռիսկային գոտուց ժամանած լինելու հանգամանքից ելնելով, ձեռնարկվում են հրամանով սահմանված համապատասխան միջոցառումներ:
Անդրադառնալով հսկիչ կետերում ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ասել է, որ  դեռևս ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն արձանագրվելուց հետո հանձնարարվել էր Արցախի տարածք մուտք գործող անձանց հարցման միջոցով պարզել վերջիններիս ինքնազգացողությունը և ջերմություն ունենալու փաստը:
Լ. Մնացականյանը հավաստիացրել է, որ ոստիկանությունն ի զորու է և պատրաստակամ՝ կատարելու վարակի ներթափանցման ու հետագա տարածման կանխարգելման ուղղված աշխատանքները:
Անդրադառնալով ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող համալիր միջոցառումներին՝ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն ասել է, որ թե՛ կենտրոնական ենթակայության, և թե՛ տարածքային ստորաբաժանումներում հերթապահությունն իրականացվում է հավուր պատշաճի:
Վ. Խաչատրյանի խոսքով՝ լրացուցիչ արագ արձագանքման ստորաբաժանման կողմից հսկիչ անձնագրային կետերում տեղակայվել են երկու օպերատիվ խմբեր, որոնք զինված են  համապատասխան սարքավորումներով և ախտահանիչ նյութերով:
«Սահմանային հսկիչ կետերում կասկածելի դեպքեր արձանագրվելու դեպքում իրականացվում է ավտոմեքենաների ախտահանում, և կասկածելի վարակակիրները տեղափոխվում են մեկուսարաններ: ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներից մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում կազմակերպվում է նրանց վերադարձը ՀՀ կամ էլ մոտիկ բնակավայր»,- ավելացրել է ԱԻՊԾ տնօրենը:
Հիշեցնենք, որ, կառավարության որոշմամբ, Արցախի մշտական ներկայացուցչությունների միջոցով կսահմանափակվեն նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ նախատեսված այցերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների Արցախ մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ բացառությամբ Արցախում կայանալիք համապետական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց և այլ բացառիկ դեպքերի: Հսկիչ անձնագրային կետերում էլ կսահմանափակվի օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ՝ բացառությամբ Արցախում կայանալիք համապատեկան ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց այցերը նախապես համաձայնեցվել են Արցախի իշխանությունների հետ և այլ բացառիկ դեպքերի:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search