Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանի նավթային բյուջեի կապիտուլյացիան

2020 թվականի մարտի 13-ին Ադրբեջանի Հանրապետության ֆինանս­ների նախարար Ս.Շարիֆովը հայտարարել է, որ կորոնավիրուսը շոշափելի հարված է հասցրել երկրի տնտեսության, զբոսաշրջության, օդային տրանս­պոր­տի, հյուրանոցների գործունեության և հանրային սննդի ոլորտների վրա:

Ադրբեջանի նավթային բյուջեի կապիտուլյացիան

Ադրբեջանի նավթային բյուջեի կապիտուլյացիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա նշել է, որ ինչպես ցանկացած նավթ արդյունահանող երկիր, Ադրբեջանը նույն­պես տնտեսական վնասներ է կրել, սակայն երկրի պետբյուջեի կա­ռուց­վածքն այնպիսին է, որ նավթի գների նվազումն ուղղակի ազդեցություն չի ունենալու Ադրբեջանի ընթացիկ տարվա պետբյուջեի վրա: Այնուհետև Ս.Շարիֆովը իր հակասական կանխատեսումների մեջ ավելացրել է, որ նախնական հաշվարկ­ների համաձայն, անգամ նավթի ներկայիս 30-ից 35 ԱՍՆ դոլար գնի պայ­ման­նե­րում ազդեցությունն Ադրբեջանի եկամուտների վրա կազմելու է 270-ից 340մլն մանաթ (շուրջ 158-ից 200մլն ԱՄՆ դոլար), ինչը կազմում է պետբյուջեի եկամուտների 1,1-ից 1,4%-ը, որն այդքան էլ զգալի գումար չէ:
Բայց անդրադառնանք Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեին, համաձայն որի 2020թ. եկամուտները կազմելու են 24 մլրդ 134,5 մլն մանաթ (14,2 մլրդ ԱՄՆ դոլար), որի 56%-ը (13 մլրդ 530 մլն մանաթ՝ 7,9 մլրդ ԱՄՆ դոլար) նախատեսված է ապահովել նավթային ոլորտի եկամուտների հաշվին, իսկ նավթի մեկ բարելի գինը հաշվարկված է 55 ԱՍՆ դոլար արժեքով:
Ս.Շարիֆովի հայտարարությունը, որ Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեի կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, նավթի գների նվազումն ուղղակի ազդեցություն չի ունենալու երկրի ընթացիկ տարվա պետբյուջեի վրա պատկանում են ֆանտաստիկայի ժանրին և Ս.Շարիֆովի անհիմն հայտարարությունները ուղղված են ապատեղեկատվության հնարքներ կիրառելով չեզոքացնել Ադրբեջանում տիրող ներքին խուճապը: Աշխարհի բոլոր նավթարդյունահանող երկրներից, որոնց տնտեսությունը հայտնվել է նավթի գների անկման պատճառով լուրջ ռիսկերի գոտում, հատուկ առանձնացվում է Ադրբեջանը՝ վերջին երկու-երեք տարիների ընթացքում Ադրբեջանն ակտիվաց­րել է գլոբալ ածխաջրածնային հումքի արտահանումը, զգալիորեն մեծացրել է մասնակցությունը նավթի և գազի մատակարարման գործում, հայտարարել խոշոր ներդրումների մասին, ինչպես իր տարածքում, այնպես էլ այլ երկրներում: Տվյալ գործողությունների հակառակ կողմը դարձավ այն, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պարտքային բեռը սրընթաց ավելացավ՝ հասնելով 10 մլրդ ԱՄՆ դոլարի շեմին։ Նավթի գների անկումը փոխ­հա­տուցել նավթամթերքի արդյունահանման զգալի աճով չի ստացվի, երկրի տնտեսության դիվերսիֆիկացման ծրագիրը արագ արդյունավետ արդյունքների չի բերի, իսկ 2020 թվականի Ադրբեջանի բյուջեում նախատեսված խոշոր սոցիալական ծախսերի նվազեցմանը Իլհամ Ալիևի ռեժիմը չի գնա քաղաքական նկատառումներով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search