Հոկեյի աշխարհի տղամարդկանց 2020 թվականի առաջնությունը չի կայանա:
Հոկեյի աշխարհի առաջնությունը չեղարկվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Այն պետք է մեկնարկեր շվեյցական Լոզան քաղաքում մայիսի 8-24-ը, սակայն չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս հայտնի չէ, թե կանցկացվի աշխարհի առաջնությունն այս տարի, թե ոչ: