Artsakhpress

Սպորտ

Հավակնորդների մրցաշար. 5-րդ տուրում սպասվում է առաջատարների պայքար

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Հավակնորդների մրցաշար. 5-րդ տուրում սպասվում է առաջատարների պայքար

Հավակնորդների մրցաշար. 5-րդ տուրում սպասվում է առաջատարների պայքար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 4 տուրից հետո կա 3 առաջատար. Լագրավը, Հաոն ու Նեպոմնյաշչին ունեն 2.5-ական միավոր: Գրիշչուկն ու Կարուանան ունեն 2-ական միավոր, իսկ Լիրենը, Գիրին ու Ալեքսեենկոն ունեն 1.5-ական միավոր, փոխանցում է armsport-ը:
5-րդ տուրում հետաքրքիր պայքար է սպասվում առաջատարների թվում գտնվող Նեպոմնյաշչիի ու Հաոյի դիմակայությունում: Լիրենը վերջին 2 տուրում վաստակել է 1.5 միավոր ու այս տուրում կխաղա Գրիշչուկի հետ: Գիրին ու Կարուանան կհանդիպեն 3-րդ զույգում, իսկ Ալեքսեենկոյի մրցակիցը ֆրանսիացի Լագրավն է:
14 տուրից բաղկացած մրցաշարում պայքարը գերլարված է ու ցանկացած վրիպում վերջնարդյունքում կարող է ճակատագրական լինել: Բաց մի թողեք մտքի խաղի միջազգային տիտանների հանդիպումները:
Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Search