Artsakhpress

Ռազմական

ՊԲ-ում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել. կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են (թարմացված, տեսանյութ)

Մարտի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ցուցումով  ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում և հոսպիտալներում՝ ծանոթանալու բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կազմակերպվելիք հակահամաճարակային գործընթացների ընթացքին:

ՊԲ-ում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել. կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են (թարմացված, տեսանյութ)

ՊԲ-ում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել. կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են (թարմացված, տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Բանակի ռազմաբժկական ծառայության պետի կողմից ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բանակի հրամանատարի հանձնա­րարականների կատարման ընթացքը:

Նշենք նաև, որ հրամանատարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, զորամասերը և զինվորական հոսպիտալները ապահովված են ախտահանիչ և համաճարակային հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով: Ներկայումս ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի տարածումից զերծ պահելու համար, զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ, անձնակազմը ապահովված է դիմադրողականության բարձրացման համար համապատասխան դեղորայքով, զինծառայողների հետ անց են կացվում սանիտարահիգիենիկ անվտանգության բարձրացման վերաբերյալ ուսուցողական պարապմունքներ, որոնց արդյունքների և առաջացած պրոբլեմային հարցերի մասին պարբերապար զեկուցվում է բանակի հրամանատարին:

 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search