Artsakhpress

Քաղաքական

Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար և ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումն ափսոսանք է առաջացնում. ԱԳՆ

Արցախի ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը:

Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար և ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումն ափսոսանք է առաջացնում. ԱԳՆ

Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար և ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումն ափսոսանք է առաջացնում.  ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ կողմից «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից Արցախում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը, ԱԳՆ-ից պատասխանել են.
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից «The HALO Trust» կազմակերպության ներկայացրած՝ Արցախում մարդասիրական ականազերծման  ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է՝ համաձայն նախանշված ժամանակացույցի ու հատկացված բյուջեի եւ ավարտվել 2020 թվականին:
Սակայն  մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռեւս ավարտված չեն,  եւ պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները: Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, քանի որ ապահովում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը, տեղաշարժը եւ պայմաններ է ստեղծում տնտեսական եւ սոցիալական գործունեության համար:
Այս համատեքստում ափսոսանք է առաջացնում ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը:
Հարկ է նշել, որ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ կողմից արտաքին ֆինանսական հատկացումների վերաբերյալ օրինագծի նախագծի շուրջ քննարկումները, եւ 75 կոնգրեսականներ նամակով դիմել են Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ կոչ անելով 2021  թ. բյուջեում նախատեսել ֆինանսական միջոցների տրամադրումը Արցախում ականազերծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար։
Միաժամանակ, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ դիտարկում են Արցախում այլ նախագծերի իրականացման հնարավորությունը: Լիահույս ենք, որ ամերիկյան կառավարությունը կշարունակի աջակցել Արցախում զարգացման եւ մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված այլ ծրագրերի իրագործմանը։
Ցանկանում ենք նաեւ մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել ԱՄՆ ժողովրդին եւ կառավարությանը՝ երկար տարիներ  Արցախին ցուցաբերվող օժանդակության համար, որոնց արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

ԿԸՀ-ն կազմել է քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններ

Search