Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահ Ասլան Բժանիային

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ասլան Բժանիային:

Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահ Ասլան Բժանիային

Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահ Ասլան Բժանիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Ասլան Գեորգիի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ձեր անցած ճանապարհը, գիտելիքները, պետական ու քաղաքական գործչի փորձը, անկասկած, կծառայեն Աբխազիայի հետագա բազմակողմանի զարգացմանն ու նրա  պետական ինքնիշխանության ամրապնդմանը:
Արցախում բարձր են գնահատում Աբխազիայի հետ բարեկամության եւ սերտ համագործակցության ավանդույթների վրա հիմնված եղբայրական հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերը հետագայում եւս կընդլայնվեն ու կխորանան:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Ասլան Գեորգիի, պետության ղեկավարի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Մաղթում եմ բարեկեցություն եւ հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ հանուն Աբխազիայի խաղաղության եւ բարգավաճման»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

ԿԸՀ-ն կազմել է քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններ

Search