Artsakhpress

Հասարակական

Հադրութի շրջվարչակազմը շարունակում է աշխատանքներ իրականացնել շրջանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահի` հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված 2020 թվականի մարտի 13-ի հանձնարարականները, Արցախի Հանրապետության պետական նախարարի 2020 թվականի մարտի 13-ի,14-ի և18-ի գրությունները՝ Հադրութի շրջվարչակազմը շարունակում է աշխատանքներ իրականացնել շրջանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ:

Հադրութի շրջվարչակազմը շարունակում է աշխատանքներ իրականացնել շրջանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ

Հադրութի շրջվարչակազմը շարունակում է աշխատանքներ իրականացնել շրջանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրին «Արցախ / Տեղեկատվական շտաբ»-ից:

Հիմնարկ-ձեռնակություններին հանձնարարվել է կազմակերպել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Բացատրական աշխատանքներ են տարվում Հադրութ քաղաքում և համայնքներում՝ բնակչության շարժը հնարավորինս սահմանափակելու ուղղությամբ, արգելված է մասսայական միջոցառումների կազմակերպումը: Բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին բաժանվել են ձեռքերի ախտահանման նյութեր (ալկոգելեր):

Ընթացքի մեջ է շրջանի համար ախտահանման նյութերի, դիմակների և ջեռմաչափերի ձեռք բերման գործընթացը: «Հակահամաճարակային և հիգիենայի կայան» ՊՈԱԿ-ի կողմից շարունակվում է վարչական շենքերի, երթուղային ավտոբուսների, առևտրի կետերի և մյուս հիմնարկ-ձեռնարկությունների ախտահանումը: Ոստիկանության աշխատողների կողմից ջերմաչափվում են «9-րդ կմ»-ում և Մեխակավանում տեղակայված հսկիչ կետերով անցնող ուղևորները, հատկապես խիստ վերահսկողության տակ են գտնվում ՀՀ-ից ժամանած անձինք:

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կատարվում է կամավորների հավաքագրում, ովքեր անհրաժեշտության դեպքում կօգնեն միայնակ և ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց՝ դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում: Արդյունքում, կոչին արդեն իսկ արձագանքել են կամավորներ Հադրութ քաղաքից և շրջանի գյուղերից, և ձևավորվել է ՄԵ հարցերի բաժնի երիտասարդական խորհրդին կից կամավորական շտաբ: Շտաբի կազմում են՝ Հադրութի քաղաքապետը, ՄԵ հարցերի բաժնի վարիչը, ՀՀԲ ՊՈԱԿ տնօրենը, ԱԻՊԾ Հադրութի ՇԱԻԲ պետը, ԱՍՎՆ տնային սպասարկման կենտրոնի աշխատողը, ոստիկանության Հադրութի շրջբաժնի ծառայողներ, ակտիվ երիտասարդներ: Մարտի 24-ին կամավորական շտաբի անդամները Հադրութի ՀՀԲ կողմից պատրաստված ալկոգելի տարաների են տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում՝ բանկոմատների, տերմինալների, ավտոմեքենաների լվացման կետերի և վենդինգ ապարատների մոտ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search