Artsakhpress

Քաղաքական

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում նախագահի և խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել։

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվ այս օրերին տարբեր հարցումներ են ներկայացվում՝ կապված սպասվող նախագահական ընտրությունների հետ։ Ինչպես հայտնի է, թեկնածուները 14-ն են եւ ի սկզբանե որպես առաջատարներ նշվում էր նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի անունները, հայտնում Ժողովուրդ-ը:
Եվ ուշագրավ է, որ այս օրերին փորձ են արվում ներկայացնել տարբեր հարցումներ՝ որպես առաջատարներ ցույց տալով նաև այլ թեկնածուների։ Օրինակ «Хроники Армении» տելեգրամ ալիքը հրապարակել է նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման նոր տվյալներ եւ գրել թե հարցման արդյունքներով առաջին հորիզոնականում 31․8%-ով հայտնվել է Վիտալի Բալասանյանը։ Որպես երկրորդ հորիզոնական նա ներկայացնում է Արայիկ Հարությունյանին՝  27․1%  տոկոսով և Մասիս Մայիլյանին՝ 16,8 տոկոսով երրորդ հորիզոնական։
Նկատենք, որ ամեն դեպքում անհայտ է մնում, թե ով է հետազոտություն իրականացնողը, ինչպես է արել։ Եվ ուշագրավ է հենց այս փուլում նման հետազոտություն ներկայացնելը և այն տարածելը հենց Վիտալի Բալասանյանի կողմնակիցների կողմից։ Հենց նրանք են ակտիվորեն տարածում այս սոցհարցման արդյունքները։ Թերևս նման սոցհարցումների պատճառն այժմ Արցախում տիրող մթնոլորտն է, որից պարզ է դառնում, որ ամեն դեպքում հենց Վիտալի Բալասանյանն է կարծես թե ընթանում երրորդ հորիզոնականում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Search