Artsakhpress

Միջազգային

Արամ Ա կաթողիկոսը Նուբար Աֆեյանի հետ զրուցել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման մասին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ:

Արամ Ա կաթողիկոսը Նուբար Աֆեյանի հետ զրուցել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման մասին

Արամ Ա կաթողիկոսը Նուբար Աֆեյանի հետ զրուցել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:
Նշվում է, որ Նուբար Աֆեյանը Վեհափառ Հայրապետին մանրամասն ներկայացրել է իր ընկերության կատարած մասնագիտական աշխատանքները: Ն.Ս.Օ.Տ.ՏԱրամ ԱՎեհափառ Հայրապետը բարձր գնահատանք է հայտնել Նուբար Աֆեյանին՝ նրա աշխատանքը համարելով համամարդկային առաքելությունորը պատիվ կբերի մեր ազգին ու հայրենիքին։
Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութորը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Search