Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինը հույս ունի, ոչ Եվրասիան տնտեսական միության մաքսային օրենսգիրը կստորագրվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը։
ԵՏՄ մաքսային օրենսգիրքը կարող է ստորագրվել մինչեւ ընթացիկ տարվա ավարտը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մենք հուսով ենք մինչեւ 2015թ. մարտի 1-ը ստանալ կողմերի դիտարկումները, որպեզի տարվա առջին կեսին քննարկենք դրանք։ Անուհետեւ դրանք կանցնեն ստորագրման ընթացակարգ։ Հուսանք, այս տարի փաստաթուղթը կստորագրվի, եւ 2016թ. հունվարի 1-ից մենք կապրենք նոր մաքսային օրենսդրությամբ»,- ասելէ Գոշինը Աստանայում կայցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նաեւ հավելել է, որ փաստաթղթի նորամուծություններից է անցումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության։ «Մաքսային փաստաթղթաշրջանառությունից գրեթե ամբողջովին կբացառվի թուղթը։ Այն կօգտագործվի միայն տեխնիկական անսարքությունների դեպքում»,- մեջբերում է Գոշինին «Նովոստի-Կազախստանը»։
«Երկրորդ կարեւոր նորամուծությունը ապրանքների ավտոմատ թողարկն է՝ առանց մաքսային տեսուչի մասնակցության։ Արտահանման կամ ներկրման մասին համապատասխան ընթացակարգով ապրանքի թողարկի որոշումը կկայացնի մաքսային մարմինների ապարատածրագրային ապահովման համալիրը։ Եթե ոչ 100, ապա առնվազն 50 տոկոսով առանց մարդկային գործոնի»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ օրենսգրքով նախատեսվում է, որ արտահանման եւ ներկրման ծավալների մասին տեղեկությունը կտրամադրվի միայն մաքսային հռչակագրի տեսքով։ «Փաստաթղթերի կարիքը կլինի միայն ռիսկերի անալիզի համակարգն աշխատելու դեպքում»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը 2014թ. մայիսի 29-ին Աստանայում համաձայնագիր ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին, որին 2015թ. հունվարի 2-ին միացավ նաեւ Հայաստանը։ Մայիսին սպասվում է Ղրղզստանի անդամակցությունը։