TourStat տուրիստական պորտալը ներկայացրել է ԱՊՀ լավագույն քաղաքների վարկանիշը` վիրտուալ շրջագայությունների և ուղևորությունների, թանգարանների և տեսարժան վայրերի վիրտուալ շրջագայությունների համար։
Երևանը՝ ԱՊՀ լավագույն 10 քաղաքներից վիրտուալ շրջագայությունների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինտերնետում վիրտուալ շրջագայությունների և էքսկուրսիաների համար ԱՊՀ քաղաքներից առաջին տասնյակում են՝ Մինսկն ու Վիտեբսկը Բելառուսում, Ալմաթին ու Նուր-Սուլթանը Ղազախստանում, Երևանը՝ Հայաստանում, Տաշքենդը՝ Ուզբեկստանում, Բիշքեկը՝ Ղրղզստանում, Բաքուն՝ Ադրբեջանում, Քիշնևը՝ Մոլդովայում և Դուշանբեն՝ Տաջիկստանում փոխանցում է Panorama.am-ը:
Վարկանիշը կազմված է որոնման համակարգերում ԱՊՀ երկրների քաղաքներում վիրտուալ շրջայցերի և էքսկուրսիաների առաջարկների քանակի ուսումնասիրության հիման վրա: