Artsakhpress

Միջազգային

Մարիա Զախարովան քննադատել է հարուստ ռուսներին, որոնք փախնում են Լոնդոնից կորոնավիրուսի պատճառով

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում պատմել է զանգերի եւ հաղորդագրությունների մասին, որոնք ստացել է կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ռուսների կողմից։

Մարիա Զախարովան քննադատել է հարուստ ռուսներին, որոնք փախնում են Լոնդոնից կորոնավիրուսի պատճառով

Մարիա Զախարովան քննադատել է հարուստ ռուսներին, որոնք փախնում են Լոնդոնից կորոնավիրուսի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ռուս դիվանագետի խոսքով՝ նրան զանգել են լիազորված անձինք, զբոսաշրջիկները, պատգամավորները, տնային տնտեսուհիները, բեռնատարների վարորդները․․․
Զանգերից մեկի մասին Մարիա Զախարովան պատմել է ավելի մանրամասն։
Նրանք «շատ հարուստ մարդիկ էին», որոնք որոշել էին Լոնդոն ուղարկել մասնավոր ինքնաթիռ իրենց «որդուն» տեղափոխելու համար։
Նրանք բացատրել են, որ Լոնդոնում նրանց բժշկական ապահովագրությունները զրոյացվել են, իսկ կորոնավիրուսի թեստն արժե 450 ֆունտ։
«Դուք նմանվել եք հիմարների եւ ոսկու գին եք վճարել մոխրի, պատրանքի դիմաց սեփական երկրին ու ժողովրդին օգնելու փոխարեն, որոնք տիտանական ջանքերով, համբերությամբ եւ սիրով վերականգնել են պետությունը ԽՍՀՄ փլուզումից եւ 90-ականների կոլափսից հետո։ Իսկ այժմ բազմաթիվ երկրներում, որոնց համար դուք եկամուտ եք ստեղծել, որտեղ ձեռք եք բերել անշարժ գույք եւ զարգացրել բիզնեսը, ձեզ ցույց են տվել ելքի դուռը, այն էլ կոշտ եւ ոչ էմոցիոնալ կերպով՝ «անձնական ոչինչ, միայն բիզնես» բառերով»։
Եւ այժմ հերթեր են համաշխարհային օդանավակայաններում եւ աղմուկ-աղաղակ․ «Մենք Ռուսաստանի քաղաքացիներ ենք»։ Իրո՞ք։ «Մենք քաղաքացիներ ենք օրենքով»,-NEWS.am-ի փոխանցմամբ` ռուսական անձնագրերից փոշին սրփելով բացատրում են նրանք։
Այդժամ բարի եղեք սկսել հիմքից՝ երկրի եւ դրա ժողովրդի նկատմամբ հարգանքից»,-իր դիրքորոշումն է արտահայտել Մարիա Զախարովան։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search