Artsakhpress

Հասարակական

Ֆրանցիսկոս պապը սատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնությունը, որը երկուշաբթի կոչ էր արել մոլորակի վրա գլոբալ հրադադարի, որպեսզի թույլ տալ մարդկանց հաղթահարելու COVID-19 համավարակը։

Ֆրանցիսկոս պապը սատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին

Ֆրանցիսկոս պապը սատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Միանում եմ նրանց, ովքեր հավանության են արժանացրել այդ կոչը, և հրավիրում եմ բոլորին հետևել դրան՝ դադարեցնելով բոլոր տեսակի ռազմական գործողությունները, աջակցելով հումանիտար օգնության համար միջանցքների ստեղծմանը, դիվանագիտությանը վերադարձին, ուշադրությանը նրանց, ովեքեր գտնվում են ամենաշատ խոցելի վիճակում»,- Panorama.am-ի հաղորդմամբ, ասել է պոնտիֆիկոսը ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ։

Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածմանը համատեղ հակազդելը թույլ կտա մարդկանց կրկին իրենց զգալ «մարդկային միասնական ընտանիքի անդամ», իսկ առանձին ազգերի և հակամարտող կողմերի ղեկավարների՝ հաղթահարել մրցակցությունը։

«Հակամարտությունները չի կարելի կարգավորել պատերազմի օգնությամբ։ Անհրաժեշտ է  հաղթահարել թշնամանքը և հակասությունները երկխոսության  և խաղաղության կառուցողական որոնման միջոցով»,- ասել է պապը։

Պոնտիֆիկոսը կրկին դիմել է հավատացյալներին ոչ թե  Վատիկանի պալատի պատուհանից, այլ պապական գրադարանից՝ համացանցում ուղիղ հեռարձակմամբ։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել  պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ՝ վայր դնել զենքերը՝ ի աջակցություն առավել մեծ պայքարի ընդդեմ COVID-19- ի։
«Ընդհանուր թշնամին այժմ սպառնում է ամբողջ մարդկությանը: Վիրուսի կատաղությունը ցույց է տալիս պատերազմի հիմարությունը։ Այդ պատճառով այսօր ես կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է զինված բախումը դնել փակման տակ և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,-ասել էր Անտոնիո Գուտիերեշը։

Մարտի 25-ին Արցախի ԱԳՆ-ից հայտնեցին, որ Արցախը միանում է ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին և վերահաստատում իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search