Artsakhpress

Հասարակական

Արմեն Սարգսյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, հաղթահարման և բուժման հարցերի վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների հետ:

Արմեն Սարգսյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արմեն Սարգսյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ համատեքստում նախագահ Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ:
Հանրապետության նախագահը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նրանք մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով տնտեսությանը հասցվող հսկայական վնասների նվազեցման և տնտեսության վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների, սոցիալական բեռի թեթևացմանն, աշխատաշուկայի խնդիրների լուծմանը միտված քայլերի մասին:
Նշելով, որ Հնդկաստանը մեծ զարգացում և առաջընթաց է արձանագրել կենսաբանության, մասնավորապես՝ մոլեկուլային կենսաբանության, դեղագործության, այդ թվում՝ ջեներիկ դեղերի արտադրության ասպարեզում, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ հատկապես ներկայիս իրավիճակում, նախագահ Սարգսյանը դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորություններն այս ոլորտներում:
Հանրապետության նախագահը դեսպանին խնդրել է իր զորակցության խոսքերը փոխանցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին և իր վաղեմի բարեկամ, վարչապետ Նարենդրա Մոդիին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավիճակի, դրա հաղթահարման և լուծումների առնչությամբ կողմերի միջև անմիջական կապի միջոցով պարբերաբար տեղեկությունների փոխանակման վերաբերյալ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախագահական ATOM նախաձեռնությանը: Դեսպան Կիշան Դան Դեվալն ընդգծել է, որ  հնդկական կողմը հետաքրքրված է այդ նախագծի շրջանակներում համագործակցությամբ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search