Ռուսաստանն Ադրբեջանին նոր տեսակի կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար 70 թեստային համակարգ է փոխանցել:
Ռուսաստանն Ադրբեջանին կորոնավիրուսի ախտորոշման 70 թեստային համակարգ է փոխանցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է minval.az կայքը` հղում անելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանը, փոխանցում է tert.am-ը:
«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս առողջապահության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության հետ սերտ համագործակցությանը: Մեր երկու հարևան պետությունների տարածքում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այս տարվա մարտի սկզբից ռուսական կողմն անվճար հիմունքներով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը փոխանցվել է թեստային համակարգերի 70 խմբաքանակ` նախատեսված կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման 7000 ստուգման համար: Համոզված ենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից բնակչության առողջությանն ու բարեկեցությանը ուղղված ջանքերը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակն ու դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված համատեղ քայլերի համակարգումը կծառայեն այս նոր մարտահրավերի դեմ մեր տարածաշրջանի հավաքական ներուժի ամրապնդմանը»,-ասված է դեսպանատան հայտարարությունում:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից 33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։