Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Վրաստանից Հայաստան է մեկնել ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը.
Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում այդ երկրից Հայաստան է ժամանել հայրենիք մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։
Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք»։
Դեսպանատունը նաև տեղեկացնում է, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։