Artsakhpress

Տնտեսական

Առանձին ապրանքների արտահանման և ներմուծման համար սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

ԱՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել առանձին ապրանքների համար արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ:

Առանձին ապրանքների արտահանման և ներմուծման համար սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

Առանձին ապրանքների արտահանման և ներմուծման համար սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 19-ի N 6 որոշմամբ առանձին ապրանքների համար սահմանվել են ՀՀ-ից արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, իսկ ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 22-ի N 12 որոշմամբ ապրանքների փոխադրման սահմանափակումներ են սահմանվել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև: Մասնավորապես, երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակումներ են նախատեսվել բժշկական արտադրատեսակների և էթիլային սպիրտի մասով:
 
Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն թույլատրվում է որոշակի ապրանքների փոխադրումը, ինչպիսիք են ցեմենտը, սալիկները, ներկերը և այլն:
 
«Արցախի տնտեսավարող սուբյեկտներին հորդորում ենք նախքան երրորդ երկրներ (Հայաստանի Հանրապետությունից դուրս) ապրանքների արտահանման, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից ապրանքների ներմուծման կամ արտահանման գործարքներ իրականացնելը մանրամասն ծանոթանալ ՀՀ պարետի 2020թ. մարտի 19-ի N 6 և 2020 թ. մարտի 22-ի N 12 որոշումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search