Artsakhpress

Միջազգային

COVID-19-ի պայմաններում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության առաջնահերթությունները

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը քննարկել են մեր երկրում ՊԳԿ-ի կատարած աշխատանքի առաջնահերթությունները և տեսակետներ են փոխանակել COVID-19 համավարակի հետևանքով առաջացած դժվարին իրավիճակում համատեղ աշխատանքները արդյունավետ շարունակելու վերաբերյալ:

COVID-19-ի պայմաններում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության առաջնահերթությունները

COVID-19-ի պայմաններում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության առաջնահերթությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հասկանալի պատճառով քննարկումը տեղի է ունեցել հեռահար տարբերակով:  

Կորոնավիրուս հիվանդության բռնկման հետ կապված աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով բազմաթիվ գործունեություններ ակամայից շեղվել են իրենց բնականոն ընթացքից: Շատ երկրների կառավարություններ, ներառյալ Հայաստանը, համավարակին դիմակայելու նպատակով ժամանակավորապես փոխել են առաջնահերթությունները:

Փոխնախարար Խոջոյանը մասնակիցներին, որոնց թվում էին նաև ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը և ՊԳԿ ազգային տնտեսագետ Վարդան Բարսեղյանը, հակիրճ ներկայացրեց երկրում տիրող ներկայիս իրավիճակը, որը, հիվանդության հաստատված աճող դեպքերի պատճառով, դեռևս գտնվում է արտակարգ դրության մեջ: Խոջոյանը նաև իր տեսակետը հայտնեց ՊԳԿ-ՀՀ կառավարություն մակարդակում՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակում համագործակցության ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ:

Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ կառավարությունը մշակել է COVID-19-ին դիմակայելու գործողությունների փաթեթ՝ օգնելու տնտեսությանը, ներառյալ՝ գյուղատնտեսական ոլորտին: Ըստ նրա՝ պետք է վերանայվեն նաև գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, որոնք կներառեն որոշ գյուղատնտեսական գործունեությունների համար վարկերի սուբսիդավորումը, այն է՝ գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների լիզինգը, ջերմատների և ինտենսիվ այգիների հիմնումը, հակակարկտային ցանցերը, կաթիլային ոռոգման համակարգերը, ինչպես նաև անասնաբուծությունը: 

Նրա խոսքով՝ մեծ արտադրողներն արդեն իսկ զգում են COVID-19-ի ստեղծած խնդիրների ազդեցությունը, ինչը դեռևս չի կարելի ասել փոքր արտադրողների մասին: Ակնկալվում են փոփոխություններ գյուղատնտեսական արտադրության ցանկացած մակարդակում: Պետք է ակնկալել նաև ներմուծվող ներդրանքների գների աճ, օրինակ՝ սերմերի, պարարտանյութի դեպքում:

‹‹Ներկայումս Կառավարությունը քննարկում է գների բարձրացման տարբեր սցենարներ: Քննարկվում են նաև տարբերակներ պարենային ապրանքների պակասի կամ ներդրանքների առկայության խնդիրների առաջացման դեպքերի համար››, ասաց Խոջոյանը:  ‹‹Կարող են խնդիրներ առաջանալ նաև կապված շուկաների հասանելիության հետ, որի պարագայում շուկայի դիվերսիֆիկացման անհրաժեշտություն կլինի, որն էլ իր հերթին կարող է նպաստել գյուղմթերքների արտահանմանը››:

ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն փոխնախարարին ներկայացրեց ՊԳԿ-ի իրականացրած միջոցառումները` աշխարհում համավարակի ազդեցությունը պարենի և գյուղատնտեսության վրա մեղմելու ուղղությամբ: Նա նաև տեղեկացրեց այն գործողությունների մասին, որ կազմակերպությունն իրականացնում է առավել խոցելի մարդկանց պարենային անվտանգությունն ու կենսապայմանները ապահովելու ուղղությամբ:

«Մենք շեշտը կդնենք հիմնականում փոքր գյուղացիական տնտեսությունների վրա»,- ասաց Ռայմունդ Յելեն: Նա կազմակերպության աջակցությունն առաջարկեց նախարարությանը՝ իրավիճակի արագ գնահատմանն ուղղված գործողություններում, համավարակի ազդեցությունները վերլուծելու և ոլորտին ուղղված նպատակային արձագանքելու համար:

ՊԳԿ ներկայացուցիչը նաև նշեց, որ կազմակերպության կողմից մշակված հետաղետային կարիքների գնահատման առցանց ծրագիրը կվերանայվի և կհարմարեցվի, որպեսզի հնարավոր լինի այն օգտագործել փոքր տնտեսությունների իրավիճակի վերաբերյալ համայնքներից տեղեկատվություն հավաքագրելու համար: Կախված իրավիճակից՝ այն կծառայի որպես կանխատեսմանն ուղղված գործիք, ինչպես նաև որպես ազդեցությանը հետևելու մեխանիզմ (թարմացնելով տեղեկատվությունը այնպիսի կարևոր պահերի համար, ինչպիսիք են ցանքի ժամկետի ավարտը, բերքահավաքի ավարտը և այլն):

Յելեն տեղեկացրեց, որ հնարավոր է նաև աջակցության տրամադրում կոոպերատիվների կարողությունների հզորացման, ինչպեսև գյուղատնտեսության ու գյուղական վայրերի զարգացման ոլորտի քաղաքականության մշակման հարցում:

Ե՛վ Խոջոյանը, և՛ Յելեն հաստատեցին հետագա սերտ երկխոսության շարունակականության կարևորությունը՝ նախարարությանը և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին համարժեք և ժամանակին արձագանքելու համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search