Artsakhpress

Միջազգային

Գեյթսը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը շարունակել կարանտինն ավելի քան երկու ամիս. Washington Post

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կոչ է արել «հետևողական համազգային մոտեցում ցուցաբերել կարանտինին»՝ SARS-CoV-2 վիրուսի տարածման դեմ պայքարելու համար:

Գեյթսը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը շարունակել կարանտինն ավելի քան երկու ամիս. Washington Post

Գեյթսը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը շարունակել կարանտինն ավելի քան երկու ամիս. Washington Post
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին միլիարդատերն ասել է Washington Post-ին տված հարցազրույցում:
Գեյթսը նաև քննադատել է այն փաստը, որ որոշ նահանգապետեր չեն մտցրել սահմանափակող միջոցներ: Հայտնի է, որ հինգ նահանգներ դեռևս չեն կարգադրել բնակիչներին մնալ տանը, իսկ յոթ նահանգում կարանտին է միայն որոշ շրջաններում:

«Այս թեմայի շուրջ խառնաշփոթը միայն կերկարացնի տնտեսական խնդիրները, կբարձրացնի վիրուսի վերադարձի հավանականությունը և կհանգեցնի ավելի մեծ թվով մահերի»,- ասել է նա:

Գեյթսը կարծում է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է արագացնի բնակչության, հատկապես բուժաշխատողների թեստավորման գործընթացը և կենտրոնանա պատվաստանյութեր ստեղծելու վրա:

«Այդ դեպքում մենք ականատես կլինենք պատմության մեջ պատվաստանյութի ամենաարագ մշակմանը: Արդեն հիմա կարող եք սկսել գործարաններ կառուցել, որոնցում այս պատվաստանյութերը կարտադրվեն: Առաջատարի դերը պետք է ստանձնի դաշնային կառավարությունը, քանի որ մասնավոր ընկերությունները չեն կարող այդպիսի ռիսկի դիմել»,- նշել է Գեյթսը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Բիլ Գեյթսը քննադատում է ԱՄՆ կառավարությանը: Նա անցյալ շաբաթ ասել է, որ պետությունը բավարար օպերատիվ կերպով չի հայտնել ինքնամեկուսացման անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ դեռ 5 տարի առաջ Բիլ Գեյթսը կանխատեսել էր, որ վիրուսներն ամենամեծ սպառնալիքն են մարդկության համար, և աշխարհը պատրաստ չէ նոր համաճարակների դեմ պայքարելուն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search