Artsakhpress

Հասարակական

ՀՀ ՃՈ-ն թույլատրել է 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախ

Ճանապարհային ոստիկանությունը և տարածքային ստորաբաժանումները ապրիլի 6-ի դրությամբ թույլատրել են 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախի Հանրապետություն, իսկ 575-ի մուտքը արգելվել է։

ՀՀ ՃՈ-ն թույլատրել է 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախ

ՀՀ ՃՈ-ն թույլատրել է 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ներկայացելով Հայաստանի ոստիկանության կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքները։
«Կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանությունը և տարածքային ստորաբաժանումները շարունակում են  իրենց ծառայությունը դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ չհաշված այն բացառությունները,որոնք նախօրոք շեշտված էին»,- նշեց Մհրյանը։
Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search