Artsakhpress

Հասարակական

ԵԽ այլ երկրների համեմատ Հայաստանում նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը

 Հայաստանում նկատվել է Եվրոպայի խորհրդի այլ երկրների համեմատ ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը։

ԵԽ այլ երկրների համեմատ Հայաստանում նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը

ԵԽ այլ երկրների համեմատ Հայաստանում նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` հղում անելով Եվրոպայի խորհրդի 2019 թվականի տարեկան քրեական վիճակագրության զեկույցին։
«Մեր երկրի մի շարք ցուցանիշներ բավական ոգևորիչ են։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36% (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3 հազար 536 անձ, իսկ 2019 թ-ին՝ 2 հազար 266)։ Նույն զեկույցի համաձայն, ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի և Սլովենիայի հետ»,– գրել է Բադասյանը։
Զեկույցի համաձայն` Հայաստանի ՔԿՀ-ների ընդհանուր լրակազմը 5 հազար 346 է, բայց դրանցում բանտային բնակչության խտությունը կազմել է ընդամենը 42.2%, ինչը գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (89,5%): Նշեմ, որ այս պահի դրությամբ խտությունը ավելի է նվազել և կազմում է 41.7% է:
«Հայաստանում 2019 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 3.2% ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։ Տարեկան քրեական վիճակագրության ուսումնասիրությունները թույլ են տալիս նաև վերահաստատելու Կառավարության որդեգրած ռազմավարական մոտեցումները հատկապես ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց մահացության և ինքնասպանության դեպքերի կանխարգելման վերաբերյալ»,– նշել է նախարարը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search