Artsakhpress

Ռազմական

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ մասնագետների թիմը

Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման համար Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը։

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ մասնագետների թիմը

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ մասնագետների թիմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը»,– գրել է Ստեփանյանը։
Խոսնակը նշել է, որ այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով։
«Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը»,– նշել է խոսնակը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search