Artsakhpress

Տնտեսական

Անհատույց տրամադրվել է մոտ 800 տոննա գարնանացան մշակաբույսերի սերմ. Ժիրայր Միրզոյան

2019 թ.-ին Արցախում «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվել են գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման և այգեգործության զարգացման մի շարք ծրագրեր:

Անհատույց տրամադրվել է մոտ 800 տոննա գարնանացան մշակաբույսերի սերմ. Ժիրայր Միրզոյան

Անհատույց տրամադրվել է մոտ 800 տոննա գարնանացան մշակաբույսերի սերմ. Ժիրայր Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
 
Նախարարի խոսքով՝ հանրապետության հողօգտագործողներին անհատույց տրամադրվել է գարնանացան 12 տեսակ  մշակաբույսերի շուրջ 790 տոննա սերմ: Ծրագրից օգտվել է 155 համայնքների ավելի քան 1330 հողօգտագործող: Յուղատու մշակաբույսերի սերմերի հետ միասին տրամադրվել է նաև 382 տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ, ինչպես նաև՝ 391 հազար լիտր դիզվառելիք: Տրամադրված սերմերով ցանվել է 16 հազար 424 հա տարածք, ինչը կազմում է ընդհանուր գարնանացան տարածքների 75 %-ը: Բանջարեղենի և կարտոֆիլի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին տրամադրվող անհատույց ֆինանսական միջոցներից օգտվել է 151 հողօգտագործող: 231.7 հա բանջարեղենի և կարտոֆիլի մշակության դիմաց աջակցության գումարը կազմել է 44 հազար 280 դրամ:
Ջերմոցային տնտեսությամբ (նվազագույն մակերեսը՝ 135 քառ. մետր) զբաղվող հողօգտագործողներին տրամադրվող անհատույց ֆինանսական աջակցության ծրագրից էլ օգտվել են 10 համայնքների 12 ջեռուցվող և ոռոգման կաթիլային համակարգով կահավորված ջերմատնային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներ:
 
Անդրադառնալով ծխախոտի մշակությանը՝ նախարարն ասել է, որ այդ ճյուղով զբաղվող հողօգտագործողների կողմից ստացված բերքի յուրաքանչյուր կգ-ի մթերման դիմաց տրամադրվել է 10 դրամ լրավճար: Հանրապետությունում շուրջ 24 հողօգտագործողների կողմից ստացված 10 հազար 12.3 տոննա բերքի մթերման դիմաց տրամադրվել է 10 հազար 123 դրամ լրավճար:
 
Ժ. Միրզոյանը նշել է նաև, որ անցած տարում մկնանման կրծողների և մոլախոտային բուսականության դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման նպատակով հողօգտագործողներին անհատույց տրամադրվել է 7500 լիտր հերբիցիդ  և 6470 լիտր թունանյութ: Արդյունքում 2019 թ.-ին 1500 հա-ի վրա իրականացվել են մոլախոտերի և 5000 հա-ի վրա՝ մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search