Artsakhpress

Միջազգային

Սինգապուրում արգելել են դասեր անցկացնել Zoom-ի միջոցով

Սինգապուրի կրթության նախարարությունն արգելել է դպրոցական դասընթացներ անցկացնել Zoom պլատֆորմի միջոցով այն բանից հետո, երբ դասերից մեկը կոտրվել էր հաքերների կողմից, ովքեր պորնոգրաֆիկ պատկերներ էին տեղադրել:

Սինգապուրում արգելել են դասեր անցկացնել Zoom-ի միջոցով

Սինգապուրում արգելել են դասեր անցկացնել Zoom-ի միջոցով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Առցանց դասընթացները կշարունակվեն, սակայն կընտրվեն այլ ռեսուրսներ»,- նշվում է կրթական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Արոն Լոյի կողմից ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ: Ըստ նրա` «ուսուցիչները բազմիցս հրահանգներ են ստացել այն մասին, թե ինչպես կարելի է անվտանգ դասեր վարել նման հարթակների օգտագործմամբ»: Գերատեսչության աշխատակիցները նաեւ «խորհրդակցություններ կանցկացնեն Zoom պլատֆորմի ներկայացուցիչների հետ` անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ մշակելու համար»,- հավելել է Լոն, հայտում է News.am-ը:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաք-պետության հանրակրթական դպրոցներից մեկում ապրիլի 8-ին` առաջին օրը, երբ տեղական դպրոցներում դադարեցվել էին դասերը եւ սկսվել էր հեռավար ուսուցումը: Սինգապուրի տարբեր գերատեսչություններ շարունակում են օգտագործել Zoom պլատֆորմը, այնտեղ պարբերաբար անցկացվում են նաեւ կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարների ճեպազրույցները:
Ապրիլի 3-ին The Washington Post-ը հայտնել էր, որ ծառայության միջոցով արված մասնավոր տեսազանգերի մի քանի հազար ձայնագրություն հասանելի է համացանցում: Դրանց թվում են տարբեր ընկերությունների աշխատանքային կոնֆերանսները, տարրական դպրոցների հեռավար դասընթացները, ինչպես նաեւ ծառայության օգտատերերի անձնական զրույցները:

Zoom Video Communications ընկերությունը, որի գխամասային գրասենյակը գտնվում է Սան Խոսեում, հիմնադրվել է 2011 թվականին չինական ծագմամբ ամերիկացի գործարար Էրիկ Յուանի կողմից: Ձեռնարկատիրոջ ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի, ներկայումս 6.5 միլիարդ դոլար է գնահատվում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search