Artsakhpress

Քաղաքական

Սոցիոլոգը ԱՀ նախագահական ընտրություններում Ա. Հարությունյանի հաղթանակը կանխատեսելի է համարում

Արցախի Հանրապետության  նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը կհավաքի 55 տոկոս, իսկ ինքնառաջադրված Մասիս Մայիլյանը` 45 տոկոս։

Սոցիոլոգը ԱՀ նախագահական ընտրություններում Ա. Հարությունյանի հաղթանակը կանխատեսելի է համարում

Սոցիոլոգը ԱՀ նախագահական ընտրություններում Ա. Հարությունյանի հաղթանակը կանխատեսելի է համարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արայիկ Հարությունյանի հաղթանակը միանշանակ կանխատեսելի է։
Ապրիլի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
«Առաջին փուլի արդյունքներով Արայիկ Հարությունյանին հաղթանակի համար չի բավարարել 0,5 տոկոս ձայն։ Մասիս Մայիլյանը հավաքել է 26,4 տոկոս։ Այսինքն՝ 22 տոկոս պակաս է հավաքել Արայիկ Հարությունյանից։ Հարց է ծագում` երկրորդ փուլում Մայիլյանը ունակ կլինի՞ այդ պակասը փակել ու նաև ավելի ձայներ հավաքել, որ կարողանա անցնել Արայիկ Հարությունյանից։
Գիտենք, որ Վիտալի Բալասանյանը հրաժարվել է աջակցել որևէ թեկնածուի։ Այսինքն՝  մոտ 15  տոկոս ձայն չեզոքանում են։ Մայիս Մայիլյանին, եթե նույնիսկ Վիտալի Բալասանյանը միանա, միանան նաև այլ թեկնածուներ, ընդամենը կհավաքի ձայների 42 տոկոսը։
Եթե Արայիկ Հարությունյանին աջակցեն ՀՅԴ-ն և Դեմոկրատական կուսակցությունը, նա կհավաքի մոտ 55 տոկոս»,- ասաց Ադիբեկյանը։
Սոցիոլոգի խոսքով՝  Մասիս Մայիլյանի պարտությունը կանխատեսելի է, եթե նույնիսկ նա բոյկոտի ընտրությունները։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search