«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության խմբի նախկին նախագահ, Լուարի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի Խորհրդարանի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագաh Արայիկ Հարությունյանին:
Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆրանսուա Ռոշբլուանի ուղերձում ասված է.
«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել Արցախի ժողովրդին՝ այս արտառոց իրավիճակում երկու փուլերի քվեարկություններին մեծ թվով մասնակցելու համար: Շնորհավորում եմ նաև Արցախի Հանրապետության իշխանություններին, որոնք անհրաժեշտ միջոցները ձեռք առան՝ պաշտպանելու համար նրանց, ովքեր կատարեցին իրենց քաղաքացիական պարտքն ու ընտրությունը:
Կցանկանայի շնորհավորել Նախագահ Բակո Սահակյանին, ով լավագույն կերպով կարողացավ պատրաստել իր իրավահաջորդությունը:
Ընտրողների քվեին առաջադրված էին 14 թեկնածու, ինչն իսկական ժողովրդավարություն է: Շատ երկրներ պետք է օրինակ վերցնեն Արցախից, մասնավորապես հարևան Ադրբեջանը: Ուրախ եմ շնորհավորելու նորընտիր նախագահ Արայիկ Հարութունյանին: Մաղթում եմ նրան քաջություն, հաջողություն և բազում նվաճումներ իր նոր և կարևոր պարտականություններում: Ես կասկած չունեմ, որ նա կկարողանա իրեն շրջապատել միասնական կառավարություն ձեւավորելու ունակ անձերով՝ ունենալով միայն մեկ առաջնահերթություն՝ Արցախը:
Կեցցե ժողովրդավարությունը և կեցցե Արցախը !!»: