Artsakhpress

Մշակույթ

Պարը մեր ինքնության կարևոր բաղադրիչներից է. այսօր պարի միջազգային օրն է

Այսօր պարի միջազգային օրն է, որը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարի միջազգային խորհրդի կողմից` ի պատիվ ֆրանսիացի անվանի պարող և բալետմեյստեր Ժան Ջորջ Նովերի:

Պարը մեր ինքնության կարևոր բաղադրիչներից է. այսօր պարի միջազգային օրն է

Պարը     մեր   ինքնության  կարևոր բաղադրիչներից  է. այսօր    պարի    միջազգային  օրն  է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Արցախի պարի պետական համույթի տնօրեն Ռաուլ Բաբայանի հետ:

Համույթի տնօրենն ասել է, որ իրենք հանդես են գալիս դասական, ժամանակակից, ազգագրական, ժողովրդական պարարվեստի ժանրերում:
Նրա խոսքով՝ ժամանակակից պարարվեստն ունի խոր ակունքներ: Յուրաքանչյուր ազգ հարուստ է իր մշակույթով:
«Պարը մեր ինքնության կարևոր բաղադրիչներից է: Դարերի ընթացքում պարերը զարգացել և նորովի են ներկայացել հանդիսատեսին: Պարը գոյություն է ունեցել և գոյություն ունի մարդկային բոլոր հասարակությունների մշակութային ավադույթներում: Մարդկության պատմության երկար ու ձիգ ընթացքում պարը անընդհատ փոփոխվել է՝ արտացոլելով մշակութային զարգացումը: Գոյություն ունեն պարի ձևերի, ոճերի, տեսակների, ժանրերի հսկայական քանակությամբ դրսևորումներ: Այն կիրառվում է որպես ինքնարտահայտման, հասարակական հաղորդակցման, կրոնական ծիսակատարութունների իրականացման, մարզական մրցակցության, ցուցադրական ելույթների՝ արվեստով կատարվող ձև»,-մասնավորապես ասել է Ռ. Բաբայանը:

Նա նաև ավելացրել է, որ Արցախի պարի պետական համույթը մշտապես փորձում է ինքնատիպ և տարբերվող նոր բեմադրություններ ներկայացնել:

«Այս տարվա համար նախատեսել էինք հետաքրքրիր և բովանդակալից համերգային ծրագրեր՝ Արցախում, Հայաստանում և արտերկրում, սակայն Նոր կորոնավիրուսի պատճառով դրանք չեղարկվել են: Մեր ոգին ամուր է, և մենք չենք ընկճվում: Չնայած համաճարակին՝ համույթի անդամները, ըստ գրաֆիկի, իրականացնում են փորձեր, ինչպես նաև մտածում ենք նոր պարերի ստեղծման ուղղությամբ»,-տեղեկացրել է Ռ. Բաբայանը:

Զրույցի վերջում նա շնորհավորել է պարարվեստի բնագավառի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթել նորանոր հաջողություններ և մեծ բեմեր:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search