Artsakhpress

Հասարակական

Արտակարգ ռեժիմի պայմաններում ուսուցիչներից շատերն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ. ընթանում է ԿԳՍ նախարարի ասուլիսը (տեսանյութ)

Հաշվի առնելով Արցախում Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում ուսումնական գործընթացի առանձնահատկություններն ԱՀ ԿԳՍ նախարարությունը Արցախում 2019-2020 թվականի ուսումնական տարվա ամփոփման ուսումնական պլանի և ուսումնական ծրագրին առնչվող խնդիրների վերաբերյալ հայտնում է հետևյալը:

Արտակարգ ռեժիմի պայմաններում ուսուցիչներից շատերն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ. ընթանում է ԿԳՍ նախարարի ասուլիսը (տեսանյութ)

Արտակարգ  ռեժիմի  պայմաններում    ուսուցիչներից   շատերն         աշխատել են  մեծ   ծանրաբեռնվածությամբ. ընթանում  է   ԿԳՍ  նախարարի   ասուլիսը  (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  այս  մասին  այսօր   ընթացող    առցանց    ասուլիսի   ժամանակ    ասել  է  ԱՀ    կրթության, գիտության  և  սպորտի   նախարար   Նարինե  Աղաբալյանը:
Նրա  խոսքով՝   2019  թվականի   դեկտեմբեր    և   2020  թվականի  մարտ    ամիսներին  հանրապետությունում     գրիպի  և  սուր   շնչառական     վարակների  տարածման  հետևանքով    ուսումնական  հաստատություններում    մեծ   թիվ  են  կազմել    բացակայությունները:
 
«Առանձին  դպրոցներում  գերազանցելով   սահմանված  սանիտարահիգիենիկ   նորման, 2020  թվականի    փետրվար-մարտ  ամիսներին    հանրապետությունում  ստեղծված  համաճարակային   իրավիճակին  արձագանքման  միջոցառումներով  պայմանավորված    ուսումնական  գործընթացը հանրապետության  ուսումնական  հաստատություններում    իրականացվել  է  ընդհատումներով, իսկ  2020  թվականի  մարտի  13-ից  Նոր  կորոնավիրուսի   ներթափանցումն  Արցախում  կանխարգելելու    նպատակով  փակվել  են  բոլոր  ուսումնական  հաստատությունները, ինչը    խաթարել  է   ուսուցման  բնականոն    ընթացքը: Ցուցաբերելով  բարձր   պատասխանատվություն    և  մանկավարժական  վարպետություն՝  ուսումնական  հաստատությունների    ուսուցիչների  հիմնական  մասը    համագործակցելով   աշակերտների  և  վերջինիս   ծնողների    հետ,   կարճ   ժամանակում    ուսումնասիրելով  և  յուրացնելով    ժամանակակից    տեղեկատվական  հնարավորությունները    անցում  է  կատարել  ուսուցման  կազմակերպման    այլընտրանքային՝   հիմնականում    հեռավար  եղանակին:  Արտակարգ  ռեժիմի  պայմաններում    ուսուցիչներից   շատերն         աշխատել են մեծ   ծանրաբեռնվածությամբ, նվիրումով  ու  արժանապատվությամբ՝  ընդունելով   և   դիմագրավելով, ստեղծված   դժվարին    իրավիճակում   մեր  երեխաների  ուսուցման   շարունակականության  ապահովման    լրջագույն    մարտահրավերը: Նույն  վարքագիծն  են  դրսևորել  հազարավոր    աշակերտներ՝  սովորելով    և  հանուն  ուսման  հաղթահարելով      բազմաթիվ   խոչընդոտներ»,-մանրամասնել է  նախարարը:
 
Նա  տեղեկացրել է, որ   հաշվի  առնելով  վերոնշյալը՝   ԱՀ  ԿԳՍ  նախարարությունը    որոշել  է     թույլատրել  ուսումնական    տարվա  ամփոփման    մասով  2019-2020  թվականի      ուսումնական  տարվա   երկրորդ      կիսամյակում   փաստացի    պարապած  առկա  և   հեռավար    դասաժամերի   հաշվառումը    մատյաններում, այդ  թվում՝  էլեկտրոնային      մատյանում   գրանցված        ընթացիկ գնահատականների  հիման   վրա    երկրորդ  կիսամյակային  հիման   վրա    տարեկան  գնահատականների  ձևավորումը:  Հեռավար  կրթությանը     չմասնակցած  աշակերտների    կիսամյակային  և  տարեկան       գնահատականների   ձևավորումը     մինչև  մարտի  13-ը  նշանակված   գնահատականների     հիման  վրա, սովորողի  դասարնից-դասարան   փոխադրումը  և   ավարտումն   առանց  փոխադրական      ավարտական  և  պետական    քննությունների   ուսումնական  հաստատության      մանկավարժական  խորհրդի  որոշման  համաձայն: 
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search