Artsakhpress

Հասարակական

Մենք՝ որպես պատերազմի մասնակիցներ, հպարտ ենք, որ կարողացել ենք հաղթանակ կերտել. Սերգեյ Բարսեղյան

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղից ռազմաճակատ է զորակոչվել 45 հազար քաղաքացի, իսկ Հյուսիսային Արցախից՝ 40 հազար:

Մենք՝ որպես պատերազմի մասնակիցներ, հպարտ ենք, որ կարողացել ենք հաղթանակ կերտել. Սերգեյ Բարսեղյան

Մենք՝   որպես  պատերազմի   մասնակիցներ,     հպարտ  ենք,  որ   կարողացել  ենք  հաղթանակ   կերտել. Սերգեյ  Բարսեղյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը՝ նշելով, որ մարտական գործողություններ իրականացնելուց հետո մասնակիցներից տուն է վերադարձել մոտ 42 հազար մարդ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից 23 հազար քաղաքացի:
 
Թե ինչպիսի դեր է ունեցել արցախահայությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Ս. Բարսեղյանը նշել է, որ պատերազմին տվել են 5 մարշալ: Ի դեպ, ոչ մի զարգացած երկիր այդքան մարշալ չի տվել: Հայաստանը տվել է նաև կրկնակի հերոսներ, ինչպես, օրինակ, Նելսոն Ստեփանյանը, ով կատարել է մոտ 260 մարտական թռիչք:
 
«Արցախցիները մեծ հերոսություններ են իրականացրել այդ պատերազմում. նրանք ունեին բարձր մարտունակություն, նվիրվածություն, ազնվություն և պատրաստակամություն: Մենք իրավունք ունենք հպարտանալու մեր հերոսական ժողովրդով, մեր այսօրվա կանոնավոր բանակով: Հայ ժողովուրդն այսօր էլ պատրաստ է իր արյան գնով պաշտպանելու հող հայրենին, ինչն ապացուցել է տարիներ ի վեր»,-մասնավորապես ասել է Ս. Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ Արցախում այսօր ապրում է Հայրենական մեծ պատերազմի 28 վետերան. նրանցից 8-ը բնակվում է Ստեփանակերտում, 6-ը՝ Ասկերանի, գրեթե նույնքան էլ Մարտակերտի, 2-ը՝ Հադրութի, իսկ 4-ը՝ Մարտունու շրջաններում: Նրանց մեծ մասն ունի առողջական խնդիրներ և գտնվում Է անկողնային վիճակում:
 
«Մեր ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Արցախի մարտիկներն այնպիսի հերոսություններ են կատարել, որ ցանկացածի մասին կարելի է մի պատմություն ստեղծել: Մենք՝ որպես պատերազմի մասնակիցներ, հպարտ ենք, որ կարողացել ենք հաղթանակ կերտել: Մեր ոգին աներեր եղել է, կա, ու նոր սերունդն էլ դրա շարունակողը կլինի: Մենք իրավունք չունենք կորցնելու մեր նախնիների փառքն ու պատիվը, կատարած սխրագործությունները, արյան գնով ձեռք բերված հայրենիքը»,-ավելացրել է մեր զրուցակիցը:
 
Ս. Բարսեղյանը ԼՂՀ Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության անդամների անունից մայիսյան տոների առթիվ շնորհավորել է համայն հայությանը՝ մաղթելով ուժ, կորով, միասնականություն, համերաշխություն և հարատև խաղաղություն:
Տեղեկացնենք նաև, որ Ս. Բարսեղյանը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված, հրատարակել է «Արցախ-Ղարաբաղը Մեծ հայրենականում (1941-1945թթ.)» գիրքը։
Ըստ նրա՝ գիրքը նպատակ ունի հասարակության լայն շրջանակներին լայնամասշտաբ տեղեկություններ տալու ծննդով Արցախ-Ղարաբաղից և նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայաբնակ վայրերից Հայրենական մեծ պատերազմի աշխարհաճանաչ հայ զորավարների, հերոսների, Փառքի շքանշանների ասպետների և այդ պատերազմում զոհվածների անվանացանկով նրանց հիշատակին կառուցված հուշարձան-կոթողների մասին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search