Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայում հայկական եկեղեցու դուռը փորձել են վառել

Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։

Թուրքիայում հայկական եկեղեցու դուռը փորձել են վառել

Թուրքիայում հայկական եկեղեցու դուռը փորձել են վառել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բայց դա նրան չի հաջողվել։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։
Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ հանցագործը ձերբակալվել է, և նախաքննությունը շարունակվում է։
Դեպքի առթիվ հաղորդագրություն էր տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։
«Անհայտ անձը եկեղեցու դուռը փորձել է վառել, ապա դիմել է փախուստի: Հիմնադրամի տնօրենների խորհուրդն անմիջապես ոստիկանություն է դիմել: Ստամբուլի փոխոստիկանապետը կապվել է պատրիարքարանի հետ, հայտնել է իր ափսոսանքը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և խոստացել, որ հանցագործն անպայման կձերբակալվի: Եկեղեցու աշխատակիցներին և դռանը ոչ մի վնաս չի հասցվել»,- ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search