Շուշիի մշակույթի պալատում այսօր կայացած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի արտահերթ ընդլայնված նիստում ներկայացվել են կառավարման համակարգի ներկայացուցիչների անուններ:
Հայտնի են կառավարման համակարգի նոր ներկայացուցիչների անուններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար է նշանակվելու համանուն նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ Լուսինե Ղարախանյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար՝ ԱՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը: