Artsakhpress

Քաղաքական

Արթուր Թովմասյանը՝ Արցախի ԱԺ նախագահի թեկնածու. ի՞նչ առաջարկ ունի նա Արարատ Միրզոյանին, և ո՞վ է լինելու իշխող ուժի ընդդիմախոսը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի կողմից Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Արթուր Թովմասյանը։

Արթուր Թովմասյանը՝ Արցախի ԱԺ նախագահի թեկնածու. ի՞նչ առաջարկ ունի նա Արարատ Միրզոյանին, և ո՞վ է լինելու իշխող ուժի ընդդիմախոսը

Արթուր Թովմասյանը՝ Արցախի ԱԺ նախագահի թեկնածու. ի՞նչ առաջարկ ունի նա Արարատ Միրզոյանին, և ո՞վ է լինելու իշխող ուժի ընդդիմախոսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
– Պարոն Թովմասյան, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը Ձեզ առաջադրել է Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Ի՞նչ առաջնահերթություններ և անելիքներ եք տեսնում։
 Երեկ տեղի ունեցավ «Ազատ հայրենիք» կուսակցության և ՔՄԴ դաշինքի արտահերթ նիստը։ Օրակարգում  խորհրդարանի առաջին նիստի ընթացքում «Ազատ հայրենիք և ՔՄԴ» դաշինքի կողմից թեկնածու առաջադրելու հարցն էր։ Առաջարկվեց 15 պատգամավորի թեկնածություն, քվեարկության ընթացքում պարզվեց, որ առավել շատ ձայներ ստացել եմ ես։ Դա դեռ պետք է հաստատվի մայիսի 21-ին, երբ ընտրված ԱԺ նախագահը վարի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։
– Խորհրդարանում, քանի որ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքն ունի մեծամասնություն, ամենայն հավանականությամբ հենց Դուք էլ կընտրվեք։
 Ընտրությունը կլինի՝ պարզ կդառնա, ժամանակից առաջ չընկնենք։ Մարդկանց հետ հանդիպումներն ամեն դեպքում հուսադրող են։
– Դուք երկար տարիների խորհրդարանական եք, բայց ԱԺ նախագահի պաշտոնն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում իրականացնել։
– Կարծում եմ, որ պետք է վերանայել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համաձայնագիրը։ Դուք գիտեք, որ մենք տարեկան երկու նիստ ենք ունենում, մեկը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ քաղաք Երևանում։ Օրակարգում միշտ էլ ընդգրկված է լինում արցախյան հիմնախնդիրը՝ տարբեր ասպեկտներով, երբեմն խորհրդարանական դիվանագիտության դերը արցախյան խնդրի կարգավորման հարցում։ Նաև կան բազմաթիվ օրենքներ, որոնք պետք է նույնը լինեն։ Օրինակ՝ ի՞նչ տարբերություն երեխայի իրավունքի մասին օրենքների մեջ Հայաստանում կամ Արցախում, կրթության և գիտության մասին այնպիսի օրենքներ կան, որ պետք է նույնը լինեն։ Իհարկե, կան նաև տնտեսական ու իրավական օրենքներ, որոնք պետք է համապատասխանեցվեն Արցախի առանձնահատկություններին։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի խորհրդարանական կառավարման համակարգ, գլխավոր դեմքը վարչապետն է, իսկ Արցախում նախագահական կառավարման համակարգ է։ Այսինքն՝ կան օրենքներ, որոնք տարբերվում են Հայաստանի Հանրապետությունից։ Մեր խնդիրներից մեկն այն է, որ Արցախի բոլոր օրենքները համապատասխանեցվեն 2017 թվականի Սահմանադրական փոփոխություններին, այսինքն՝ համապատասխան լինեն նոր ընդունված Սահմանադրությանը։
– Հայաստանի Հանրապետության հետ աշխատանքն ինչպե՞ս եք պատկերացնում, կլինի՞ ավելի սերտ համագործակցություն, քան նախկինում։
 Հայաստանի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում սերտ համագործակցություն  է լինելու, զարգացնելու ենք եղածը։ Ժամանակները փոխվել են, ու պետք է ամեն ինչ համապատասխանեցնենք նոր իրողություններին։ Ամենայն հավանականությամբ հունիսի սկզբին կլինեմ Երևանում, կհանդիպեմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ու ցանկանում եմ առաջարկ անել՝ տարեկան 4 նիստ գումարենք, 2-ը՝ Ստեփանակերտում, 2-ը՝ Երևանում։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը այն եզակի հարթակներից է, որտեղ պետք է մեր երիտասարդ նորընտիր պատգամավորները հանդիպեն ու փորձ կուտակեն։ Նաև նախատեսում ենք չճանաչված կամ  մասնակի ճանաչված պետությունների հետ կապերն էլ ավելի խորացնել՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հետ։ Գիտեք նաև, որ ունենք մի շարք բարեկամական խմբեր, այդ թվում՝ Արցախ-Ֆրանսիա, դրանք ևս պետք է աշխուժացնել։ Եթե մեզ հաջողվի, օրինակ, մեկ նիստ գումարել Արցախում, մեկ նիստ էլ՝ Փարիզում, ես դա շատ  մեծ առաջընթաց կհամարեմ։
– Տպավորություն է, որ Արցախում մեծ կադրային փոփոխություններ են սպասվում։
– Ժամանակից առաջ չընկնենք։ Երբ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը վերջանա, 20 օրվա ընթացքում կառավարության նոր կազմը հայտնի կլինի։ Ըստ այդմ մենք կհասկանանք՝ կա՞ն շատ փոփոխություններ, թե՞ ոչ։
Ասեմ, որ խորհրդարանում շատ փոփոխություններ կան։ Այս պահին, իմ տվյալներով, նախկին 33  պատգամավորներից 10-ն է մտնում խորհրդարան, մնացածը նոր  պատգամավորներ են։
– Սպասո՞ւմ եք աջակցություն նաև Սամվել Բաբայանի ղեկավարած  «Միասնական հայրենիք» կուսակցությունից։
– Ասեմ, որ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ու «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հանդիպել են։ Քննարկումների առաջին փուլն ավարտվել է,  ու մենք պատրաստ ենք համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ ևս՝ եթե ցանկություն լինի։ Վիտալի Բալասանյանի և «Արդարություն» կուսակցության կողմից նման ցանկություն չեղավ, նույնիսկ չեն շնորհավորել  նորընտիր նախագահին։ Այսինքն՝ երևում է, որ ընդդիմությունը  Վ. Բալասանյանի կուսակցությունն է։ Իսկ մնացած ուժերի հետ համագործակցության արդյունքները պարզ կդառնան առաջիկայում։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search