Artsakhpress

Ռազմական

Կրտսեր սերժանտը կալանավորվել է` զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու համար:

Կրտսեր սերժանտը կալանավորվել է` զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով

Կրտսեր սերժանտը կալանավորվել է` զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես  տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կրտսեր սերժանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search