Artsakhpress

Միջազգային

Վրացի նավաստիներն ազատվել են նիգերիացի ծովահենների պատանդառությունից

20 օր գերության մեջ մնալուց հետո Նիգերիայի ափերի մոտ կայանած լցանավից ազատ են արձակվել վրացի նավաստիները։ Նրանք պատանդ էին ընկել ծովահեններին։

Վրացի նավաստիներն ազատվել են նիգերիացի ծովահենների պատանդառությունից

Վրացի նավաստիներն ազատվել են նիգերիացի ծովահենների պատանդառությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Վրաստանի Ծովային տրանսպորտի գործակալությունը։
Ապրիլի 30-ին Նիգերիայի տնտեսական գոտում ծովահենները հարձակվել են Պանամայի դրոշի ներքո նավարկող նավի վրա և առևանգել 10 նավաստու։ Նավաստիներից 9-ը Վրաստանի, 1-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ էին։
Պատանդների ազատումից հետո նավի ճակատագրի մասին չի հաղորդվում։
Նշենք, որ վրացի նավաստիները պարբերաբար նման խնդիրներ են ունենում տեղացի ծովահենների հետ։ Եվս մեկ նման գերեվարում եղել է մարտի մեջ։ Տևական բանակցություններից հետո այդ անգամ ևս նավաստիներն ազատ են արձակվել։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Սամվել Ավանեսյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Search