Artsakhpress

Հասարակական

«Արցախպրես»-ը կդառնա հանրության տարբեր շերտերի տեսակետներն արտահայտող անաչառ ամբիոն. Կիմ Գաբրիելյան

Եթե զուտ ժամանակագրային առումով գնահատենք, ապա վեց տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ կայանալու համար, հատկապես, որ «Արցախպրես» լրատվական գործակալության ստեղծագործական կազմը հիմնականում բաղակացած է երիտասարդներից:

«Արցախպրես»-ը կդառնա հանրության տարբեր շերտերի տեսակետներն արտահայտող անաչառ ամբիոն. Կիմ Գաբրիելյան

«Արցախպրես»-ը կդառնա հանրության տարբեր շերտերի տեսակետներն  արտահայտող անաչառ ամբիոն. Կիմ  Գաբրիելյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ժուռնալիստների միության նախագահ  Կիմ  Գաբրիելյանը՝   անդրադառնալով  «Արցախպրես»-ի  գործունեության  վեցամյակին:
 
Նրա  խոսքով՝   «Արցախպրես»-ի պարագայում` մասնագիտական կայացումը նկատելիորեն արագ տեղի ունեցավ, և  ի դեմս լրատվամիջոցի` արցախյան մեդիադաշտում այսօր կա մի հարթակ, որը շատերի համար տեղեկատության հուսալի աղբյուր է հանդիսանում: Դա լրատվամիջոցի  աշխատակիցների  ամենօրյա ջանքերով է ապահովվել, որն  էլ  ոգևորվելու    առիթ է:
«Իմ կարծիքը գուցե սուբյեկտիվ հնչի, բայց ես առաջին իսկ օրերից եղել եմ ձեր լրատվամիջոցի կայուն ընթերցողը:  Հարկ եղած դեպքում, հիմք ընդունելով նաև իմ մասնագիտական փորձը, անհրաժեշտ խորհուրդներ եմ տվել ժամանակին: Ընթերցողը բազմագաղափար հանրության ներկայացուցիչն է, ու նրա վերաբերմունքը հրապարակված տեղեկատվության նկատմամբ կարող  է և համարժեք չլինել. դուք պարզապես ձգտեք լինել անաչառ ու սկզբունքային ձեր հրապարակումներում:  «Արցախպրես»-ը կդառնա հանրության տարբեր շերտերի տեսակետներն  արտահայտող անաչառ ամբիոն, որպեսզի, ինչպես դուք եք ասում,  լիարժեք արդարացնի ընթերցողների հույսերը: Ուրախալի է, որ մեծ ընթերցողական լսարան ունեք, ուրեմն պիտի մտածել վստահության նշաձողը մշտապես բարձր պահելու մասին: Համոզված եմ, այդ ներուժը ունեք: Հաճախ եմ առիթ ունեցել ասելու, որ լրատվամիջոցի դերը միայն չոր տեղեկատվության փոխանցումը չէ: Կուզենայի հաճախակի կարդալ վերլուծական նյութեր և հարցազրույցներ քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային գործիչների հետ` նրանց հետ քննարկելով ամենասուր հարցեր:  Ինչո՞ւ չէ` նաև լրագրողական հետաքննություններ անցկացնել: Այս ժանրն արցախյան մեդիադաշտում, կարելի է ասել, բացակայում է, ուրեմն, դուք եղեք այդ բացը լրացնողը»,-ավելացրել  է  Կ.  Գաբրիելյանը:
 
Նրա  խոսքով՝  ուղիղ տասը տարի առաջ Արցախի ժուռնալիստների միությունն առաջարկել է ԼՂՀ կառավարությանը` մասնագիտական տոների ցանկում ներառել նաև լրագրողական խավին,  նպատակը մեկն էր` վերարժևորել երկրամասի 135 տարվա մեդիապատմությունը և կարևորել լրագրողի դժվարին աշխատանքը: 
 
 «Կուզենայի ավելացնել` դա, միանշանակորեն, նպաստեց մեր լրագրողական համերաշխությանը:  Ամենավատ բանը լրագրողի համար գործիք դառնալն է, և հենց այս  հիմամբ էլ  մաղթում եմ իմ բոլոր գործընկերներին` երբեք չմոռանալ մասնագիտական պատվի մասին, լինել համարձակ, հետևողական ու լավատես: Շնորհավո՛ր մեր մասնագիտական տոնը»,-  նշել  է  մեր  զրուցակիցը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search